Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»
25.11.2011 | 00:00

Քաղաքական դաշտի ոչ պակաս ինտրիգներից է` կկարողանա՞ն համակցվել ԱԴԿ-ն և «Ժառանգությունը»: Որպեսզի միմյանցից բռնված` մի կերպ «սահեն» ապագա պառլամենտ: Այնտեղից էլ Րաֆֆի Հ-ով` դեպ նախագահական ընտրություններ:
Դիտարկենք:
«СВОБОДУ ПОПУГАЯМ!»
Որքան էլ ժխտվի փաստը, որ այս երկու ուժերի հետևից երևում են ամերիկյան «մայրիկների և հայրիկների», կարճ` միստր և միսս Սեմերի ականջները, ապարդյուն է:
«Ազատ դեմոկրատները» պրոյեկտ էր, որը ձեռնտու էր թե՛ ներքին, թե՛ արտաքին «լսարաններին»: «Երեքուստեք»: Ընդ որում, բոլոր կողմերն էլ գոհ-ուրախ, չաղ-բախտավոր են: Գոնե այս պահին: Այնուհանդերձ, ապագայի «մոմենտով» կան բազում հարցականներ:
Սկսենք գաղափարականից:
Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան իրականությունում նոնսենս է գաղափարից խոսելը, այնուհանդերձ, ասել, որ այս երկու ուժերը լիբերալ կրումների են, մասամբ վրիպած կլինենք: Եթե անգամ այդ լիբերալիզմին հագցնենք ազգային երանգներ:
Չնայած այս առումով ԱԴԿ-ն ավելի մոնոլիտ է, քան «Ժառանգությունը»: Սակայն ԱԴԿ-ն էլ իր հերթին չունի ընդգծված գաղափարական լիդեր, որովհետև թե՛ Արոն (Զուրաբյան), թե՛ Քոքոբը (Խաչատուր Քոքոբելյանը), որոնք, ճիշտ է, ԱՄՆ-ի և NDI-ի հետ մշտապես ունեցել են խոր աղերսներ (շատ վաղուց ԱՄՆ-ը դարձրել են ջրի ճամփա, նրանց ընտանիքի անդամները վաղուց ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեն, ինչ վերաբերում է Ալիկ Արզումանյանին, ապա էստեղ նրա հանգամանքը նույնպես տարբեր է, որովհետև տիկին Մելիսան ԱՄՆ-ի քաղաքացի է, և եթե անկեղծ, ապա էստեղ մասամբ հակառակ գործընթացն է տեղի ունեցել. վերջինս ահագին հայացած ամերիկուհի է), մի խոսքով` ՀՀՇ-ից պոկված, Վանոյի զինակիցներ Արոն ու Քոքոբը շատ ավելի գործարար տղերք են, քան զտարյուն քաղաքական գործիչներ ու գաղափարականներ, որոնք ընդդիմության դաշտը, իմա` ՀԱԿ-ը, վերաձևելու գործում «անուրանալի» ավանդ ունեցան:
Որպես պրոյեկտ, այս կուսակցության առջև դրված խնդիրներ էին.
ա) մեկընդմիշտ դեպ ռուսական դաշտ տեղափոխված ՀՀՇ-ՀԱԿ-ին և նրա լիդեր Տեր-Պետրոսյանին նույնքան մեկընդմիշտ հասկացնել` որտեղ են ձմեռում արևմտյան խեցգետինները, և որ իրենց արևմտյան քարտ-բլանշ այլևս չի տրվելու:
«Ազատ դեմոկրատների» ողջ «հմայքն» այն էր (չմոռանանք, թե որքան չներում կար տիկին Սեմուհու` Յովանովիչի WikiLeaks-յան բարձրաձայնումներում` առ Տեր-Պետրոսյան, չնայած նույն ՀԱԿ-ի խորքերից վերջերս մեզ հետ ունեցած զրույցում պնդում կար, որ Յովանովիչն ու Լևոնը վերջին շրջանում շատ էին «մերձեցած զմիմյանս», այն է` բարելավվել էին նրանց հարաբերությունները), որ թիրախն անվրեպ էր ընտրված. ՀԱԿ-ի ու նրա լիդերի «դատաստանն» սկսվեց սեփական տնից. պառակտվեց հենց ՀՀՇ-ն, ինչն ուղղակի Տեր-Պետրոսյանի կազմաքանդումն էր, նրա միֆի ու «քրմության» բավականին լուրջ տապալումը:
«Հոգեխանգարմունքային» լեզվով հասկացվեց` եթե նրանից կարողանում են «վերցնել» իր տղաներին, լավ, որպեսզի ոչ մեկը չնեղանա, կուլտուրական ձևակերպենք. եթե նրանից հեռանում են իր ՀՀՇ-ական «соратник»-ները, իր նախընտրական շտաբի պետը` երկու անգամ նստած քաղբանտարկյալը, և եթե Վանոն (Վանոն որտե՞ղ է, Արևմուտքո՞ւմ) չի կանխում տղերքի «go home»-ը, ՀԱԿ-ում հավաքված, գնալու տեղ չունեցող մյուս ուժե՞րն ինչ կանեն, եթե սիգնալ տրվի: Չէ՞ որ այդ «հեռացմամբ» վերջիններս ստանում են հզոր-սիմվոլիկ ազդակ (այսօր արդեն տեղեկություն ունենք, որ ՀԱԿ-ում շատ նեղացածներ կան, որոնք դեռ համբերում են և առաջին իսկ առիթի դեպքում դեպ ԱԴԿ են գնալու` դրախտային սպասումներով)։
Ընդ որում, եթե այնպես ստացվի, որ ՀԱԿ-ը որոշ անկանոն շարժումներ անի (որոնք պարոն Գլոբին դուր չգան), հաջորդ գնացողը, ըստ չար լեզուների, լինելու է «Հանրապետություն» կուսակցությունը:
Ինչը երկրորդ թիրախային հարվածը կլինի ՀԱԿ-ին, որովհետև «Հանրապետությունը», ՀՀՇ-ից հետո, երկրորդ «սեփական տունն» է` ոչ թե Վանոյից, այլ Վազգենից մնացած:
Ի դեպ, որքան տեղյակ ենք, պարոն սեմերն ու սեմուհիները Արամ Զ. Սարգսյանին կանչել էին պետդեպ: «Մասլահաթի»:
բ) ԱՄՆ-ը փորձեց այդ բազիս-պրոյեկտի վրա ստեղծել, այսպես ասած, զտարյուն արևմտյան ուժ: Որպեսզի այնտեղ հավաքի-բուրգ սարքի մնացածներին, առաջին հերթին յուր «Ժառանգության» համար, որն այդպես էլ «մարդ չդառավ» (այս մասին` ներքևում):
գ) Հասկանալի է, Արևմուտքի համար այս պահին և սրանից առաջ հետաքրքիր «նապարնիկ» է եղել և մնում Սերժ Սարգսյանը` յուր նույնքան խայտաբղետ ՀՀԿ-ով: Սերժ Սարգսյանը կարողանում է հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Արևմուտքի միջև` հավեսով մանևրելով երկուսի արանքում էլ ու չնեղացնելով ոչ մեկին։ Չնայած հիմա, երբ Մեդվեդևը սառը պատերազմ «քոքելու» հայտարարություն արեց, էդ գործը դժվարացավ:
Սակայն կարծում ենք, որ Մեդվեդևի այդ հայտարարությունն առաջին հերթին նախընտրական էր` ձայներ հավաքելու PR ակցիայի «տեսքով»: Որովհետև «Единая Россия»-ի գործերը բանի նման չեն, և նման «հուժկու»` «բաց դուռ թողնելու», զենքերն ու ռումբերը իսկանդերաբար մարտական վիճակի բերելու, ուժեղ, ջղային, համարյա «կինոյի տղա» Մեդվեդևի, է՛լ ավելի ուժեղ, «боевик», բայց սուլեցված-տղա Պուտինի այդ քայլն ուղղակի կհիացնի ամեն ինչից հոգնած, բոլորից զզված, ծանր վիճակում հայտնված ռուսաստանցուն, որն իր գիտակցական կյանքն անցկացրել է միստր Սեմի նկատմամբ ենթագիտակցական «неприязнь»-ով, և հիմա հաստատ կունդալինի բարձրացում կունենա ու կընտրի, հասկացաք` ում:
Մեդվեդևա-պուտինյան այս «պատերազմական»` սառը հայտարարությամբ (կենտրոնանում ենք հայտարարության վրա, որովհետև այն անմիջական առնչություն է ունենալու հետխորհրդային երկրների և հատկապես Հայաստանի, հետևաբար` արևմտյան համարում ունեցող քաղաքական ուժերի վրա) Ռուսաստանն ասում է Արևմուտքին` Սիրիան ու Իրանը «կտան» բացառապես «ՊՐՕ»-ների և ո՛չ Պուտինի նախագահ դառնալու դիմաց:
Այսպիսով, ԱԴԿ-ի ստեղծումը նաև ուրույն փրկօղակ էր Հայաստանի օրվա ղեկավար Սերժ Սարգսյանին` մի շարք առումներով (թող ԱԴԿ-ում այս մտքի առնչությամբ անհանգիստ շարժումներ չանեն. նրանց մի մասը լավ էլ ժամանակին օգնել է Ռ. Քոչարյանին, հետո էլ նրա օրոք ղեկավար աշխատանքների եղել, այնպես որ, եթե կարելի է «ղեկավարվել» Ռ. Քոչարյանից, ապա Սերժ Սարգսյանի հետ կարելի ու կարելի է համագործակցել), որպեսզի հարկավոր մտքերն ու քայլերը, որոնք իշխանությունը չի կարողանա ասել ու անել, վերջիններս ասեն ու անեն:
Հա, բա էս հայրենիքում, կամ դիցուք ապագա պառլամենտում (եթե կարծենք, որ ԱԴԿ-ն ու «Ժառանգությունը» դառնալու են 12-ի կինդեր սյուրպրիզը, ինչպես ժամանակին ՄԱԿ-ը. ոչ թե Պան Գի Մունի, այլ Գուգոյի) մեկը չլինի՞, որ դեմ դուրս գա ռուսական ռազմաբազաներին, ասի` «հանեք, տարեք, ես դրանց…» (դե` էլի), կամ չասի` էդ ինչ մեռել եք հոգեդարձ անում` ի դեմս ԵվրԱզԷՍ-ի. ինչքան ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն «աշխատող» կառույցներ եղան, մի էդքան էլ էդ մեռած կառույցը կաշխատի և այդպես շարունակ:
Իսկ լյուստրացիայի օրենքն ընդհանրապես «прелесть» է: Հենց միայն այն պատճառով, որ ասում ենք` լյուստրացիա` «подразумеваем КГБ» յուր բոլոր հմայքներով ու թշվառությամբ հանդերձ` մնացած երկրների գործակալներին մի տեսակ չնկատելով (այս մասին` «Ժառանգության» գլխում):
«КЕША! ТЫ ОПЯТЬ СВОЕ?»
Արևմտյանի ու լիբերալի համարում ունեցող այս երկու կուսակցություններն ունեն մեկ այլ խոր ընդհանրություն ևս: Նրանք երկուսն էլ յուրօրինակ միքս են: Այո, թե՛ վեկտորալ, թե՛ գործիքակազմի, թե՛ գործիչների առումով:
Նույն Ալիկ Արզումանյանը. նա սովորել և ավարտել է Ռուսաստանի` Պատրիս Լումումբայի համալսարանը (ընդ որում, նա և Արմեն Ռուստամյանը ուսանողական շատ լավ ընկերներ են, և այդ ընկերությունը ջերմորեն շարունակվում է առայսօր. այդ Ալիկն էր 2007-ին կազմակերպել երկու «դարավոր ախոյանների» «դարակազմիկ» հանդիպումը` Տեր-Պետրոսյան-ՀՅԴ` Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, որոնք Տեր-Պետրոսյանի ժամանակ անցնում էին «Դրոյի» և «Վահան Հովհաննիսյան + 30» գործերով ու բանտերով):
Ալիկ Արզումանյանը, եթե ոչ մտերմիկ, ապա, բոլոր դեպքերում, «զինակցային» հարաբերություններ ունի ՌԴ ԱԳ նախարար «գոսպոդին» Լավրովի հետ (հա, այս Լավրովն էլ իր հերթին հայ է` Թիֆլիսա-Սաակաշվիլիա. Ալիկ Արզումանյանն ու նա միասին աշխատել են ՄԱԿ-ում, Նյու Յորքում):
Ալիկ Արզումանյանը բավականին լավ հարաբերությունների մեջ է ոչ անհայտ պարոն Չուբայսի հետ (հետո՞ ինչ, որ Չուբայսը համարվում է նույնքան ոչ անհայտ Բիլդերբերգյան ակումբի անդամ): Այնպես որ, հետաքրքիր փոխկապակցություններ են թե՛ վեկտորալ, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային առումներով:
Ալիկ Արզումանյանի վրա այսքան կենտրոնանում ենք, որովհետև նա այն քչերից է, որոնց մասին կարելի է ասել` քաղաքական գործիչ: Համ էլ, եթե այնպես ստացվի, որ «Ժառանգությունը» «կպնի» ԱԴԿ-ին, հարց է առաջանալու, չէ՞, ոնց են համատեղվելու գործիչներն այնտեղ, երբ ինքը` «Ժառանգությունը» ևս անչափ բազմաժանր ու բազմատարր է` յուր օդիոզ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանով հանդերձ:
ՈՒ թե այնպես է ստացվում, որ այս երկու կուսակցությունները գնում-գալիս են «իրար տուն», հետն էլ, անկախ հանգամանքից, կարողանո՞ւմ են նրանք «սահել» կամ «չսահել» դեպ պառլամենտ, հասկանալի է, չէ՞, որ 2013-ին, «երեք նախագահների «թեզիստ», բայց դրանցից մեկին նամակ գրած Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես ունենում է տասը տարվա քաղաքացիություն, հետևաբար, առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու, ինչին այսքան ժամանակ պատրաստում էր նրան ողջ հայ առաջադեմ հանրությունը` ի սփյուռս աշխարհի և ոչ միայն:
Ո՞նց է լինելու էդ ժամանակ:
(շարունակելի)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ